ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Դասական կապիտալիզմի երկրները թևակոխում են ծերացման ու անկման ակտիվ փուլ

Դասական կապիտալիզմի երկրները թևակոխում են  ծերացման ու անկման ակտիվ փուլ
25.03.2025 | 10:44

Տարբեր երկրների կյանքում մասնակի կամ համատարած կերպով գերիշխող դարձած պացիֆիզմը երբեք չի կարող դառնալ առողջ քաղաքական կյանքի հիմք։

Մի բան է ինտելեկտուալ բարձր մակարդակի պացիֆիզմը, որը առողջ քաղաքական կյանքի մի փոքրիկ անհրաժեշտ մասը կարող է լինել, մի այլ բան է ցածր ինտելեկտուալ մակարդակի «պացիֆիզնը», որը պարզապես սեփական կյանքի համար վախի և կռվելու համար անպատրաստության արտահայտությունը կարող է լինել, ուրիշ ոչինչ։

Նման, այսպես ասած «պացիֆիզմով» տառապող երկրներն էլ, զուտ հոգեբանական առումով, շատ մեծ դժվարությամբ կարող են հաջողություն ունենալ ժամանակակից մարտունակ բանակ ստեղծելու գործում։

Առանձին վերցրած անձը այնքան «պացիֆիկ» է, ինչքան նրա կյանքը եղել է բարեկեցիկ ու անվտանգ, և նույն տրամաբանությամբ էլ կարելի է դատել երկրների «պացիֆիկ» լինելու մակարդակի մասին՝ նրանց կյանքի տևական անվտանգության և բարեկեցության մակարդակներից ելնելով։

Բայց չպետք է մոռանալ, որ կա «պացիֆիկ» դառնալու նաև մի այլ ռեժիմ՝ տևական գոյաբանական վախի պայմաններում գտնվելն ու հոգեպես կոտրվելը։

Հարցի հոգեբանական նյուանսները դնելով մի կողմ, պետք է ասել, որ ներկա աշխարհաքաղաքական տրանֆորմացիայի պայմաններում բարգավաճ երկրների անվտանգության պրոբլեմի հեռանկարներն ու լուծումները, առանց «պացիֆիզմի» պրոբլեմը հաշվի առնելու, ինչը որ չի արվում է հիմա, կարող է բերել շատ անսպասելի ու անցանկալի արդյունքների այդ երկրների համար։

Այս պրոբլեմը ընդհանուր աշխարհաքաղաքական իներցիոն պրոցեսի շատ կարևոր բաղկացուցիչ մասն է, ըստ որի, մարդիկ իներցիայով ենթադրում են, որ ով ուժեղ ու ազդեցիկ է եղել մինչև հիմա, դա նույն ձևով էլ կշարունակվի։

Այս հանգամանքը Թրամփն ու նրա համախոհները շատ լավ հասկանում են, և դա է ներկայի աշխարհաքաղաքական պրոցեսներին նրանց ռադիկալ մոտեցումների հիմքը, իհարկե, այլ կարևոր նկատառումների հետ միասին։

Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա այս առումով երկար տարիներ ապրելով բարեկեցիկ կյանքով, գտնվելով ԱՄՆ-ի անվտանգության դաշտում, ներկայում էլ գտնվելով տարբեր բնույթի գերհզորների ուժային դաշտում և չունենալով դրանց դիմակայելու համար բավականաչափ հզորություն, «պացիֆիզմի» պրոբլեմը նրա համար ձեռք է բերել գոյաբանական նշանակություն։

Ընդհանուր առմամբ, ԵՄ-ը իր կառուցվածքային բնույթով ունի անվտանգության անկայուն համակարգ, և այդ իմաստով այն արդեն անկայուն է՝ կազմված լինելով տարբեր հզորության անկախ պետություններից, որոնց մի մասն էլ, մեղմ ասած, ավելի իրավահավասար են, քան մյուսները:

ԵՄ-ի ներքին խմորումները նոր-նոր են սկսվում, դրանց հետևանք բախտորոշ դրսևորումները դեռ առջևում են՝ մի կողմից բազմակուլտուրալիզմի կեղծ կոնցեպտի հիման վրա օտար քաղաքակրթական տարրի մուտքը, մյուս կողմից ԵՄ-ի վզին փաթաթված ուլտրալիբերալիստական տնաքանդ մենթալիտետը, կանաչների շարժումը, ռուսական էժան էներգակիրներից զրկվելը, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող կտրուկ փոփոխությունները, սեփական միջոցներով իր անվտանգության ապահովման տուպիկային պրոբլեմը, անհայտ պատճառներով ուկրաինական պատերազմը շարունակելու նրա հանելուկային պատրաստակամությունը, ռուսական վտանգի մասին անհիմն ուռճացված թեզը, ԵՄ-ի ղեկավարության մեջ Արևելյան Եվրոպայի ռուսատյաց քաղաքական թզուկների անիմաստ հայտնվելը և այլն, և այլն։

Քաղաքակրթական մեծ արժեքներ ունեցող Եվրոպայի գլխին կախված վտանգները շատ են, դրանք պաշտպանելու կոչված իր ուժերը՝ անհամապատասխան փոքր, իսկ հնուց եկող իներցիոն և արդեմ մեծամասամբ անհիմն ամբիցիաները՝ շատ, հատուկ ընտրված հնազանդ ու անճարակ քաղաքական էլիտա կոչեցյալն էլ՝ առկա և սպասվող մարտահրավերները դիմակայելուն ոչ պատրաստ։

Այսինքն, լրիվ հնարավոր է, որ արևմտյան և հյուսիսային Եվրոպայի դասական կապիտալիզմի երկրները, քաղաքակրթական դինամիկայի առումով, թևակոխում են իրենց ծերացման ու անկման ակտիվ փուլը, մի անկում, որը սկսվել էր դեռ առաջին աշխարհամարտից հետո, իսկ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակն այդ անկումը արագացնելու տենդենց ունի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1736

Մեկնաբանություններ

ական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am